ՄԱԿ-ը քննադատում է Բեյրութի բնակելի թաղամասերի ռմբակոծությունը

Լիբանան - Իսրայելի հարվածների հետևանքները Բեյրութի Դահիյե թաղամասում, 5-ը հոկտեմբերի, 2024թ.

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խստորեն դատապարտում է Լիբանանում ընթացող պատերազմի ընթացքում բնակելի թաղամասերին հասցվող հարվածները։ Այս մասին Նյու Յորքում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է կազմակերպության ղեկավարի մամուլի քարտուղար Ստեֆան Դյուժարիկը։

«Գլխավոր քարտուղարը լրջորեն մտահոգված է խաղաղ բնակիչների շրջանում զոհերի թվի աճով։ Բեյրութի բնակելի թաղամասերը կրկին ենթարկվել են Իսրայելի գիշերային հարվածներին, ինչի հետևանքով նաև փրկարար ծառայությունների աշխատակիցներ են տուժել։ Այն գինը, որ ստիպված են վճարել խաղաղ բնակիչներն այս կոնֆլիկտի ընթացքում, բացարձակապես անընդունելի է», - ընդգծել է Դյուժարիկը՝ հակամարտող կողմերին կոչ անելով անել հնարավորը-«խաղաղ բնակչությանն ու քաղաքացիական ենթակառույցներին վնաս չհասցնելու համար»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իսրայելական նոր հարվածներ Լիբանանին. Բեյրութ է մեկնել Իրանի արտգործնախարարըԻսրայելը ուժգին հարվածներ է հասցրել Բեյրութի հարավային շրջանին Իսրայելի ավերիչ հարվածների պատճառով հազարավոր լիբանանցիներ հայտնվել են Բեյրութի փողոցներումՆոր հարվածներ Բեյրութին, ըստ հաղորդումների, թիրախում «Հեզբոլա»-ի ենթակառուցվածքն» է