Բաքվում ՄԱԿ-ի Կլիմայի հարցերով գագաթնաժողովի նախաշեմին Ադրբեջանում երկարամյա ազատազրկման է դատապարտվել բնապահպան ակտիվիստ Նազիմ Բայդեմիրլին:
Ակտիվիստը ձերբակալվել է անցած տարվա հուլիսին՝ Գետաբեկի շրջանի Սոյուդլու գյուղում ոսկու հանքի դեմ բռնկված ցույցերը հրապարակավ աջակցելուց անմիջապես հետո։
Դատարանը այսօր նախկին պատգամավորին 8 տարվա բանտարկության է դատապարտվել շորթման մեղադրանքով։ Նրա փաստաբան Ագիլ Լաիջը հայտարարել է, որ Բայդեմերլին մեղքը չի ընդունում, ապացույցներ էլ մեղադրող կողմը չի ներկայացրել՝ ակտիվիստի դեմ քրեական գործը որակելով «իրավական ահաբեկչություն»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ COP 29. Քերիմլին պահանջում է բնապահպանական խնդիրներին զուգահեռ քաղբանտարկյալների հարցը բարձրացնել