ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախկին դեսպան, ներկայում Միլլի Մեջլիսի պատգամավոր Փոլադ Բյուլբյուլօղլուին պարգևատրել է Ալեքսանդր Նևսկու շքանշանով՝ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության ամրապնդման գործում մատուցած ծառայությունների համար։
Բյուլբյուլօղլուն Ռուսաստանում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչությունը ղեկավարել է 2006-ից մինչև 2024 թվականը։ Դեսպանի պաշտոնը թողնելուց հետո նա Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորական մանդատ է ստացել: