«Հեզբոլա»-ի առաջնորդ Հասան Նասրալլայի սպանության մասին Իսրայելի հայտարարությունից հետո Իրանի գերագույն առաջնորդի անունից առաջին հայտարարությունն է տարածվել։
Լիբանանյան ռազմա-քաղաքական խմբավորումը, որն ԱՄՆ -ն ճանաչել է ահաբեկչական կառույց, տարիներ շարունակ ֆինանսական և ռազմական աջակցություն է ստանում Իրանից։
Իրանի Գերագույն առաջնորդի պաշտոնական հայտարարությունում այաթոլլա Խամենեին Նասրալլայի անունն ընդհանրապես չի հիշատակում։
Դատապարտելով «Լիբանանի անպաշտպան ժողովրդի կոտորածը», Խամենեին Իսրայելի քաղաքականությունը որակել է «անհեռատես ու հիմար»։
«Իսրայելցի հանցագործները պետք է իմանան, որ իրենք չափազանց փոքր են՝ Լիբանանում Հեզբոլլայի հենակետերին որևէ զգալի վնաս պատճառելու համար», - ասել է Իրանի գերագույն առաջնորդը ՝ հավելելով. - «Տարածաշրջանի դիմադրության բոլոր ուժերն աջակցում և կանգնած են «Հեզբոլա»-ի կողքին»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Խամենեին ուժեղացված անվտանգության պայմաններում տեղափոխվել է անվտանգ վայր․ Reuters