Իսրայելի հարվածների հետևանքով Սիրիայում զոհերի թիվը հասել է 14-ի

Իսրայելի հարվածի հետևանքները, լուսանկարը՝ Սիրիայի պետական լրատվամիջոցների

Երեկ ուշ երեկոյան Իսրայելի հարվածների հետևանքով Սիրիայում զոհերի թիվը հասել է 14-ի, հաղորդվում է ավելի քան 40 վիրավորի մասին։

Սիրիական պետական լրատվամիջոցների համաձայն՝ Իսրայելի զինուժը թիրախավորել է երկրի կենտրոնական հատվածի մի քանի շրջաններ՝ հարվածներ հասցնելով այդ թվում Համա նահանգի մայրուղուն և մի շարք ռազմական կառույցների։ Մեծ Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական դիտորդական խմբի տվյալներով՝ զոհերից առնվազն չորսը խաղաղ բնակիչներ են:

Հոկտեմբերի 7-ին իսրայելցի խաղաղ բնակիչների և զինվորների վրա «Համաս»-ի (ԱՄՆ-ում և ԵՄ-ում ահաբեկչական ճանաչված խմբավորում) հարձակումից հետո Իսրայելն ակտիվացրել է իր հարվածները Սիրիայում Իրանի կողմից աջակցվողների թիրախների ուղղությամբ, ինչպես նաև հարվածել է սիրիական բանակի հակաօդային պաշտպանությանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելական հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 4 սիրիացի. ԶԼՄ-ներ