ԱՄՆ նախկին փոխնախագահ հանրապետական Չեյնին քվեարկելու է Հարիսի օգտին

ԱՄՆ նախկին փոխնախագահ Դիք Չեյնի, արխիվ

Միացյալ Նահանգների նախկին փոխնախագահ, հանրապետական Դիք Չեյնին հայտարարել է, որ նոյեմբերի 5-ի նախագահական ընտրություններում մտադիր է քվեարկել Դեմոկրատական կուսակցության թեկնածու Քամալա Հարիսի օգտին։

Չեյնին, ով Ջորջ Բուշ կրտսերի վարչակազմի ամենաազդեցիկ դեմքերից մեկն էր, հատուկ հայտարարությամբ է հանդես եկել, որում նաև քննադատել է իր կուսակից, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին՝ պնդելով, որ նրան չի կարելի իշխանություն վստահել: «Նրան այլևս երբեք չի կարելի վստահել իշխանությունը: Մենք բոլորս՝ որպես քաղաքացիներ, պարտավոր ենք երկիրը վեր դասել կուսակցական պատկանելությունից՝ Սահմանադրությունը պաշտպանելու համար», - հայտարարել է ԱՄՆ նախկին փոխնախագահը։

Հարիսի նախընտրական շտաբը ողջունել է Չեյնիի հատարարությունը, իսկ Թրամփը հեգնանքով է արձագանքել և Չեյնիին անվանել «անիմաստ ու անվերջ պատերազմների թագավոր»՝ ակնարկելով Իրաքյան պատերազմում նրա դերը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հարիսն ընդունել է Թրամփի հետ բանավեճի կանոնները. ReutersԹրամփ․ «Հարիսը թերի կերպար է»Հարիսն ընդունեց նախագահության թեկնածությունը, խոստացավ «կանգնել Ուկրաինայի կողքին» Թրամփն «իսկական սպառնալիք է ամերիկյան անվտանգության համար»․ Բայդեն