Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հռոմում հանդիպել է իտալական Eni S.P. A. էներգետիկ ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Կլաուդիո Դեսկալցիի հետ։
«Ente nazionale idrocarburi» ընկերությունը համարվում է աշխարհում նավթային խոշոր ընկերություններից մեկը։ 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ընկերության շուկայական կապիտալիզացիան կազմել է 50 միլիարդ եվրո։