Հունգարիան «քաղաքական հիստերիա» է որակում Եվրահանձնաժողովի և Եվրախորհրդարանի ամենամեծ խմբակցության մտավախությունները կապված «ազգային քարտի»՝ ռուսների և բելառուսների վրա տարածման հետ։
Եվրահանձնաժողովը հայտարարել էր, որ այս կեցության և աշխատանքի թույլտվության նոր սխեման բարձրացնում է Եվրամիությունում լրտեսության վտանգը:
«Ազգային քարտի հարցում իրավական կամ անվտանգային խնդիրներ չկան», - Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Հունգարիայի Եվրոպական միության հարցերով նախարար Յանոշ Բոկը, - «Սակայն, կա... հստակ քաղաքական հիստերիա, որը ստեղծվում է Եվրախորհրդարանի մեծամասնության և որոշ անդամ երկրների կողմից»։
Նախկինում Հունգարիայի ազգային քարտերի համակարգը հասանելի էր միայն Ուկրաինայի և Սերբիայի քաղաքացիներին, սակայն հուլիսին այն ընդլայնվեց ութ երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում ու Բելառուսում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հունգարիան սպառնում է անվճար տոմս տալ միգրանտներին դեպի Բրյուսել ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ-ն չեղարկել է Հունգարիայում կայանալիք գագաթնաժողովը՝ որպես բողոքի նշան Օրբանին