«Հասարակությունում ավելի ընդունելի լինելու հնարավորություն». Մոդելային գործակալություն՝ դաունի սինդրոմով փոքրիկների համար
Your browser doesn’t support HTML5
Արդեն 4 ամիս է հայկական համացանցը փայլում է դաունի սինդրոմով փոքրիկների ժպիտներով: Նրանք հագուստ, զարդեր, խնամքի պարագաներ են գովազդում: Մոդելային՝ ArevModels գործակալությունը հիմնել են երկու մայրիկները՝ համախմբելով դաունի սինդրոմով երեխաների այլ ծնողների: