Հրայր Թովմասյանի գործով դատական նիստն այսօր ևս հետաձգվեց

Your browser doesn’t support HTML5

Սահմանադրական դատարանի դատավորի գործով նիստն այսօր ևս հետաձգվեց։ Նիստին ներկա էին միայն դատախազները, իսկ Հրայր Թովմասյանի կողմն ամբողջ կազմով բացակայում էր։ Դատարան չէր եկել նաև վերջերս Սահմանադրական դատարանի դատավորի հանրային պաշտպան նշանակված Զոյա Սակովան, ով արձակուրդում է։