ԱՄՆ բանակի վերլուծաբանը մեղավոր է ճանաչվել Չինաստանին գաղտնի տեղեկություններ փոխանցելու համար

ԱՄՆ արդարադատության նախարարության շենքը Վաշինգտոնում, արխիվ

Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը երեկ հայտնել է, որ բանակի հետախուզության վերլուծաբան Քորբեյն Շուլցը մեղավոր է ճանաչվել 42 հազար դոլարի դիմաց Չինաստանին ռազմական գաղտնի տեղեկություններ փոխանցելու համար։

Ըստ գործի նյութերի՝ Շուլցը խիստ գաղտնի տեղեկությունները Հոնկոնգում փոխանցել է մի անհատի, ով ենթադրաբար կապեր ունի Չինաստանի կառավարության հետ։

Քորբեյն Շուլցին մեղադրանք էր առաջադրվել անցած մարտին, իսկ դատավճիռը կհրապարակվի 2025 թվականի հունվարին։