Վրաստանը չի թույլատրել 2 հազար միավոր «պատժամիջոցային» ապրանքների մուտքը Ռուսաստան

Վրաստանի իշխանությունները 2022 թվականից մինչև հիմա չեն թույլատրել արևմտյան պատժամիջոցների ցանկերում ընդգրկված ավելի քան 2 հազար միավոր ապրանքների առաքումը Ռուսաստան։ Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի ֆինանսների նախարարության մաքսային դեպարտամենտի պաշտոնյա Օթար Ռիկաձեն։

Նրա ասելով՝ պատժամիջոցային բեռներին հետևելու գործում Վրաստանը համագործակցում է ԱՄՆ-ի և Եվրամիության գործընկերների հետ։

Վրաստանն ինքը Ռուսաստանի հանդեպ սահմանված պատժամիջոցներին չի միացել։