Ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը նվաճեց Հայաստանի երկրորդ Օլիմպիական արծաթը 2024-ի խաղերին:
Եզրափակիչում նա 1-4 հաշվով պարտվեց Իրանը ներկայացնող Մոհամադ Հադի Սարավիին:
Սա Հայաստանի երրորդ մեդալն է ընթացող Օլիմպիական խաղերում: Այսօր ավելի վաղ 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը 6-5 հաշվով հաղթեց Ուզբեկստանը ներկայացնող Արամ Վարդանյանին և նվաճեց բրոնզե մեդալ:
Իսկ օգոստոսի 4-ին հայ մարմնամարզիկ Արթուր Դավթյանն Օլիմպիական խաղերում դարձավ արծաթե մեդալակիր՝ բերելով Հայաստանին առաջին մեդալը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մալխաս Ամոյանը դարձավ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր