Արմեն Աշոտյանի և Դավիթ Տոնոյանի գործով դատավորը պատասխանատվության չենթարկվեց
Your browser doesn’t support HTML5
Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանի և պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի գործերը քննող Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանը կարգապահական պատասխանատվության չենթարկվեց․ Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) մերժեց արդարադատության նախարարի միջնորդությունը: