«Ազատ քաղաքացի» հասարակական կազմակերպության նախագահ Հովսեփ Խուրշուդյանի տեղեկություններով՝ Լոնդոնում Փաշինյան - Ալիև բանակցությունները տապալվեցին, քանի որ Ադրբեջանի նախագահը «էլի նախապայման էր դրել էդ հանդիպման համար՝ սահմանադրական փոփոխություն քննարկվեր, որ հռչակագրի պահը հանվեր»: «Էն, ինչ որ ամեն տեղ ասում է, և Հայաստանի իշխանությունները ասել են, որ դա հնարավոր չի, և չի պատրաստվում Հայաստանի իշխանությունը նման հանրաքվե հիմա անցկացնելու. գիտեք, որ ամենամոտակա հանրաքվեն սահմանադրական փոփոխությունների վերաբերող լինելու է 27 թվականին, այսինքն՝ 26 թվականի ընտրություններից մեկ տարի հետ», - «Ազատությանը» տված հարցազրույցում ասաց Խուրշուդյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ըստ փորձագետի, Ալիևը Լոնդոնում բանակցությունները տապալելու «խաղ» անցկացրեց«Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավարը համաձայն չէ, թե դա նշանակում է, որ փակուղում է ամբողջ խաղաղության գործընթացը. - «Փակուղում չէ, որովհետև Սահմանադրության հարց երբեք կանգնած չի եղել: Ալիևը, հենց վերջում տեսնում է ամեն ինչ համաձայնեցված է, մի բան է բերում, որ առիթավորվի՝ չստորագրի: Եվ Արևմուտքում բոլորը դա արդեն, ինձ թվում է, հասկանում են, և երբ որ ասվում է ծանր փորձությունների պետք է գնան կողմերը, ես գիտեմ, որ դա ուղղված է Ադրբեջանին՝ Հայաստանի առջև որևէ ծանր փոխզիջման հարց, նոր զիջման հարց դրված չէ»:
«Բայց ասում են՝ կողմերը, չեն ասում՝ մի կողմը», - այս դիտողությանը Խուրշուդյանն արձագանքեց. - «Դա դիվանագիտական լեզու է, եթե ասեին՝ մի կողմը, դա նշանակում է՝ միանգամից մեղադրեին Ադրբեջանին չզիջող կողմ լինելու համար, էս փուլում նման խնդիր դրված չէ»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ի՞նչ «ծանր փոխզիջման» մասին է խոսում Վաշինգտոնը. իշխանությունը լուռ է, ընդդիմության համոզմամբ՝ խոսքը «Զանգեզուրի միջանցքի» մասին էՀարցին էլ՝ արդյոք խաբված չէ՞ հայկական կողմը սահմանագծման հարցում, երբ Տավուշի հատվածում վարտելով գործընթացը՝ Ադրբեջանն այլևս փաստացի չի վավերացնում կանոնակարգը, «Ազատ քաղաքացի» կազմակերպության ղեկավարը պատասխանեց. - «Էն որ Ալիևը ձգձգելու էր՝ բոլորիս էլ պարզ էր, և բոլորս էլ դրա մասին խոսում ենք, որ ինքը ստորագրելով... չտեսնված բան տեղի ունեցավ՝ ինքը ստորագրեց 76 թվի քարտեզների տակ, և Ալմաթիի հռչակագրի հարցն էլ ըստ էության ստորագրվել է: Ճիշտ է, ինքը ասում է՝ խաղաղության պայմանագրում դա չարծարծենք, բայց դելիմիտացիայի փաստաթղթերում արդեն ստորագրված է: Դա մեր համար մեծ ձեռքբերում էր: Հիմա թե դրա դիմաց մենք տվեցինք 2.5 քառակուսի կիլոմետր նախկին ադրբեջանական բնակավայրերի տարածքները, ես կարծում եմ, որ էնպես չի, որ Ադրբեջանը բացառապես իր ուզածին հասավ և որևէ բան չզիջեց դրա դիմաց: Մանավանդ՝ էն ժամանակ կար էսկալացիայի վտանգ, և դա ևս կանխվել է, հիմա իր ձեռքում որևէ առիթ էսկալացիայի վտանգ չկա: Առավելագույնը, ինչ ինքը կարող է անել՝ օժանդակել Ռուսաստանին և Ռուսաստանի հինգերորդ շարասյանը այստեղ աշնանը ինչ-որ դժգոհություն գեներացնելու հարցում: Ինչպես դա կարող է անել՝ հենց էնտեղ, օրինակ, ինչ-որ թեթև կրակոցներ, որպեսզի էստեղ ասեն՝ «տեսա՞ք, բա որ ասում ենք, որ սա չի օգնելու, նա մեկ է էնտեղից կրակելու է»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սահմանված ժամկետի ավարտին Երևանն ու Բաքուն չեն համաձայնեցրել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի նախագիծը«Կրակելը միշտ էլ կա, կապ չունի՝ դելիմիտացված է, դելիմիտացված չի, կրակելը կրակել է, եթե նա կարողանում է ինչ-որ նման բան անել՝ վստահ լինելով, որ մեծ հետևանքներ չի ունենա իր համար, նա անելու է: Ամբողջ խնդիրը էն է, որ մենք էնքան դիրքավորենք մեզ որպես Եվրամիության և Արևմուտքի դաշնակից, որ էն ճնշումները, որ Արևմուտքը պետք է գործադրի և մինչև հիմա էլ նաև գործադրում է՝ կանխելու համար Ադրբեջանի նման քայլերը, ավելի հուժկու լինեն, և ավելի ապահով լինենք էդ առումով, քանի դեռ մենք մեր կարողունակությունները և դիմադրողականությունը, այդ թվում՝ բանակի հզորությունը, չենք բարելավել: Իսկ էդ ուղղությամբ տեսնում ենք՝ ևս բավականին լավ աշխատանքներ գնում են՝ և՛ Ֆրանսիայի, և՛ հիմա Միացյալ Նահանգների ներգրավմամբ», - ընդգծեց Հովսեփ Խուրշուդյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ամերիկյան բանակի ներկայացուցիչը կաշխատի Հայաստանի ՊՆ-ում. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալՄեկնարկել է «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունըԸնդդիմախոսների փաստարկին, որ այդ ճնշումը չեղավ Ղարաբաղի դեպքում, երբ հանդուրժվեց էթնիկ զտումը, «Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավարն արձագանքեց. - «Մենք էլ հիացած չենք, որ էդ հետևողականությունը չեղավ, [...] բայց, համենայն դեպս, ես չեմ էլ կարծում, որ Ղարաբաղի հարցը փակվել է, և Արցախի հայերի իրավունքների, վերադարձի նաև հարցը և անվտանգության հարցը չի ապահովվելու երբևէ: Ես կարծում եմ, որ այն, որ նաև տարածաշրջանային մեր որոշ գործընկերներ, որոնք երբեք էդ հարցով չէին խոսում, նույն Իրանը սկսել է այդ մասին խոսել, դա նշանակում է, որ դա մնալու է ակտուալ հարց, նաև իրենց շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու տեսակետից, բայց նաև մեզ համար շահեկան է, որ ամեն դեպքում, վաղ թե ուշ, արցախցիների իրավունքների հարցը լուծվի»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սոբհանի. Հուսով ենք՝ պայմաններ կստեղծվեն, որ Ղարաբաղի բնակիչները վերադառնան իրենց տները
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.