Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խստորեն դատապարտել է ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի վրա հարձակումը։
«Նման բռնության ակտերը տեղ չունեն ժողովրդավարական հասարակությունում, քանի որ դրանք խաթարում են ժողովրդավարության և օրենքի գերակայության հիմնական սկզբունքները, որոնք մենք խորապես գնահատում ենք:
Դոնալդ Թրամփին մաղթում եմ շուտափույթ ապաքինում», - X-ի իր էջում գրել է Փաշինյանը:
Հուլիսի 13-ին կրակոցներ են հնչել Դոնալդ Թրամփի նախընտրական հանրահավաքի ժամանակ. առնվազն երկու մարդ զոհվել է, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործը, կան վիրավորներ։ «Դոնալդ Թրամփի հետ ամեն ինչ կարգին է, նրան վտանգ չի սպառնում»,-փոխանցել են նախագահի հանրապետական թեկնածուի շտաբից։
Համաշխարհային առաջնորդները ևս դատապարտել են ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի վրա հարձակումը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Համաշխարհային առաջնորդները դատապարտում են Դոնալդ Թրամփի վրա հարձակումը