Խորհրդարանն արդեն երկրորդ անգամ չի ընտրում Կոռուպցիայի կանխարգելման հանձնանժողովի անդամ: Ըստ Ազգային ժողովի պաշտոնական կայքէջում հրապարակված հայտարարության՝ 107 պատգամավորներից քվեարկությանը ոչ ոք չի մասնակցել:
խորհրդի որոշմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրվել էր Քննչական կոմիտեի իրավաբանական վարչության հատուկ կարեւորության գործերի քննիչ Վաղարշ Աղաբեկյանի և հանձնաժողովի վարչության պետ Նարինե Ավետիսյանի թեկնածությունը:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրությունները եղել էին անցած տարվա դեկտեմբերին, որի ժամանակ չէր ընտրվել Հայկուհի Հարությունյանը: Նա ավելի վաղ նախագահում էր հանձնաժողովը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայկուհի Հարությունյանը չընտրվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամՀանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի և հանձնաժողովի անդամ Նարեկ Համբարձումյանի պաշտոնավարման ժամկետը լրացել էր 2023-ի նոյեմբերի 19-ին: