Լոռու ու Տավուշի մարզերում «Թիմ Տելեկոմ Արմենիա» ընկերության միջազգային կապուղիների վնասման հետևանքով Հայաստանում բջջային ու ինտերնետ կապի սահմանափակումներ կան, «Ազատությանը» հայտնում են «Թիմ Տելեկոմ Արմենիա»-ից։
Ընկերությունից հայտնում են, որ Կիրանցում արդեն վերականգնվել է վնասված կապուղին, Ալավերդիում դեռ շարունակվում են վերականգնողական աշխատանքները։
Ըստ ընկերության հասարակայնության հետ կապերի ավագ մասնագետ Սաթենիկ Խաչատրյանի՝ մալուխներից մեկը Կիրանցի շրջանցիկ ճանապարհի կառուցման պատճառով է վնասվել, մյուսը՝ Լոռու մարզում ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքում։
«Թիմ Տելեկոմ Արմենիա»-ից փոխանցում են, որ խափանումները կվերացվեն առաջիկա ժամերին։ Տեխնիկական թիմն աշխատում է կապի վերականգման ուղղությամբ։