Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, հայտնում է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:
Փաշինյանն Իրանի նախագահին շնորհավորել է ընտրություններում տարած հաղթանակի առիթով:
Զրուցակիցները վերահաստատել են իրենց հավատարմությունը նախկինում միջպետական մակարդակում ձեռքբերված պայմանավորվածություններին:
Փաշինյանն ու Փեզեշքիանը պայմանավորվել են առաջիկա պատեհ առիթով հանդիպել:
69-ամյա Մասուդ Փեզեշքիանն ուրբաթ օրը կայացած ընտրությունների երկրորդ փուլում հավաքել է ընտրողների ձայների ավելի քան 53, նրա մրցակից Սայիդ Ջալիլին՝ մոտ 44 տոկոսը։
Երկրորդ փուլին մասնակցել է ընտրողների 50 տոկոսը՝ ավելի քան 30 միլիոն իրանցի։
Արտահերթ նախագահական ընտրություններն Իրանում նշանակվեցին նախագահ Էբրահիմ Ռայիսիի՝ ավիավթարի հետևանքով զոհվելուց հետո։ Հունիսի 28-ին անցկացված առաջին փուլում թեկնածուներից և ոչ մեկը քվեների մեծամասնությունը չէր ստացել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փեզեշքիանն Իրանի նախագահի պաշտոնը կստանձնի օգոստոսի սկզբին