«Նախագահ Բայդենը Պարկինսոնի հիվանդությամբ չի տառապում», - անցած գիշեր Վաշինգտոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Կարին Ժան-Պյերը։
«Նախկինում նա Պարկինսոնի հիվանդությունից չի բուժվել և այսօր էլ նման բուժման կարիք չունի», - հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչը՝ հավելելով, թե Բայդենը նաև այդ հիվանդության դեմ որևէ դեղամիջոց չի ընդունում։
Բայդենի առողջական վիճակի շուրջ քննարկումները ակտիվացան հունիսի 27-ին կայացած նախընտրական դեբատներից հետո։ Դրանից հետո Կոնգրեսի մի շարք դեմոկրատ անդամներ և Դեմոկրատական կուսակցության խոշոր նվիրատուներ կոչով դիմել են նախագահ Բայդենին՝ հորդորելով նրան լքել ընտրապայքարը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դեմոկրատ կոնգրեսականները կդիմեն Բայդենին ինքնաբացարկի կոչով