Մահափորձից հետո իր առաջին հրապարակային ելույթում Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոն գովաբանել է Հունգարիայի պաշտոնակից Օրբանին՝ Մոսկվա գնալու համար։ Վարչապետը ուղերձ է հղել Սուրբ Կիրիլի և Մեթոդիոսին նվիրված Սլովիակիայի պետական տոնի կապակցությամբ։
Նա մասնավորապես հայտարարել է, որ կցանկանար միանալ Հունգարիայի վարչապետի Մոսկվա և Կիև այցերին։
«Ես կցանկանայի իմ հիացմունքը հայտնել հունգարացի վարչապետին, որ առանց հապաղելու մեկնել է Կիև և Մոսկվա։ Եթե առողջական վիճակս թույլ տար, ես էլ հաճույքով կմիանայի նրան», - հայտարարել է Սլովակիայի առաջնորդը։
Նա շեշտել է՝ «խաղաղ նախաձեռնությունները երբեք բավարար չեն լինում»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բրյուսելի և Կիևի կողմից չլիազորված Օրբանը խաղաղության առաքելությամբ Մոսկվայում է