Հարավային Կովկասում ճանապարհների բացումը մեծ հնարավորություններ կստեղծի թյուրքական աշխարհի համար. Թուրքիայի փոխնախագահ

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը, արխիվ

«Մենք ասում ենք՝ Ղարաբաղը Ադրբեջան է, միշտ կլինի Ադրբեջան։ Պատմական հնարավորություն կա. Ադրբեջանի և Հայաստանի միջև շուտով խաղաղության համաձայնագրի ստորագրումը կարևոր է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության համար։ Հարավային Կովկասում տրանսպորտային գծերի բացումը մեծ հնարավորություններ կստեղծի թյուրքական աշխարհի համար»,- Շուշիում հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը՝ ելույթ ունենալով Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովում։

Թուրք պաշտոնյան պնդել է, թե որոշ կենտրոններ «անարդարացիորեն թիրախավորել են Ադրբեջանին», բայց թուրք-ադրբեջանական եղբայրությունը «պահանջում է դիմակայել դրան»: