«Որպես Հայաստանի հետ հինգ հայտնի սկզբունքների վրա հիմնված խաղաղության համաձայնագրի ստորագրման նախաձեռնող, Ադրբեջանը մշտապես քաղաքական կամք է ցուցաբերել որպեսզի խաղաղության օրակարգը կյանքի կոչվի», - նշված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին Անկախության օրվա առթիվ հղած շնոհավորական ուղերձում։
«Մենք բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման և խաղաղության պայմանագրի մշակման հարցերում ԱՄՆ ցուցաբերած վճռականությունը», - նշված է Ալիևի ուղերձում։
ԱՄՆ-ը նշում է Անկախության 248-րդ ամյակը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «ՀՀ-ն մեծապես կարևորում է ԱՄՆ դերը խաղաղության գործընթացում»․ Փաշինյանը շնորհավորել է Բայդենին