Ադրբեջանի կողմից Հայաստանին փոխանցված՝ 2 հայ զինծառայողների մասունքների նույնականացման նպատակով նշանակված փորձաքննության արդյունքում պարզվել են 2022 թվականի սեպտեմբերյան մարտերի հետևանքով գտնվելու վայրն անհայտ երկու զինծառայողների ինքնությունները, հայտնում է Քննչական կոմիտեն:
Նույնականացված զինծառայողների անունները ՔԿ-ն չի հաղորդել: Այդ մարտերում մինչև այժմ անհետ կորած էին համարվում 19-ամյա ժամկետային Թոռնիկ Սարգսյանն ու 33-ամյա պայմանագրային Շիրազ Խաչատրյանը։
2022-ի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով գտնվելու վայրն անհայտ անձ այլևս չկա, նշված է հաղորդագրությունում։
Բաքուն 2 հայ զինծառայողների դիակ - մասունքները հայկական կողմին էր փոխանցել հունիսի 21-ին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ադրբեջանը մարդասիրություն է ցուցադրում». Բաքուն Երևանին է փոխանցել 2 զինծառայողի դիակ-մասունքներ