Ոստիկանությունը «Շիրակ» օդանավակայանում ռումբի մասին ահազանգ է ստացել

Գյումրիի «Շիրակ» օդանավակայանը, արխիվ՝ 2021թ․

Ոստիկանության Շիրակի մարզային վարչությունն այսօր առավոտյան Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում ռումբի մասին ահազանգ է ստացել, «Ազատության»-ը փոխանցեց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Օդանավակայանի աշխատակիցները տարհանվել են, փրկարարները, սակրավորներն ու ոստիկանները տեղում աշխատում են, այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։

Սարգսյանն «Ազատության»-ը նաև փոխանցեց, որ փորձում են պարզել ահազանգն իրականացրած անձի ինքնությունը։