Իտալիայի պաշտպանության նախարար Գուիդո Կրոզետոն, Ադրբեջան կատարած այցի շրջանակներում, այսօր Իլհամ Ալիևին է ներկայացրել իտալական արտադրության C-27J Spartan մակնիշի ռազմատրասնպորտային օդանավը։
APA գործակալության փոխանցմամբ, արարողությունը տեղի է ունեցել Բաքվի միջազգային օդանավակայանում, դրան մասնակցել են նաև Իտալիայի փոխարտգործնախարարն ու իտալական Leonardo ռազմաարդյունաբերական կոնցերնի նախագահը։
Բաքուն և Հռոմն իտալական արտադրության ռազմատրասպորտային օդանավերի ձեռքբերման պայմանավորվածության մասին հայտարարել էին 2023 թվականի ամռանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանն ու Իտալիան քննարկել են ռազմական ոլորտի համագործակցությունը