Ադրբեջանի ցամաքային սահմանները կշարունակեն փակ մնալ առնվազն մինչև հոկտեմբերի 1-ը

Ադրբեջանի և Վրաստանի սահմանը

Ադրբեջանի ցամաքային սահմանները կշարունակեն փակ մնալ առնվազն մինչև այս տարվա հոկտեմբերի 1-ը․ երկրի կառավարությունը հերթական անգամ երկարաձգեց COVID-19-ով պայմանավորված կարանտինային ռեժիմը։

Հակահամաճարակային հատուկ կարանտինն Ադրբեջանում սահմանվել է 2020 թվականի մարտին։ Վարակի տարածումը կանխելու պատճառաբանությամբ, Բաքուն ավելի քան 4 տարի է՝ փակ է պահում ցամաքային սահմանները հարևանների՝ Վրաստանի, Թուրքիայի, Իրանի, Ռուսաստանի հետ, թեև COVID-19-ով պայմանավորված՝ մյուս բոլոր սահմանափակումները երկրում վաղուց չեղարկվել են։