Իսրայելի օդուժի հարվածներից երեկ Գազայում զոհվել է առնվազն 44 մարդ

Գազայի հատված - Ալ-Մավասի շրջանը ռմբահարումից հետո, 22-ը հունիսի, 2024թ.

Իսրայելի բանակը նախօրեին օդային ծանր հարվածներ է հասցրել Գազայի հատվածի մի քանի շրջանների, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 44 մարդ: Եվս մի քանի տասնյակ մարդիկ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Այդ մասին հայտնել է WAFA պաղեստինյան լրատվական գործակալությունը:

Իսրայելի օդուժի հարվածների տակ են հայտնվել Գազա քաղաքը և Գազայի հատվածի Նուսեյրաթ շրջանն ու հարավում գտնվող Ռաֆահը:

Երեկ երեկոյան «Համաս» շարժման զինված թևը՝ «Ալ-Քասամ» բրիգադը, հայտարարել է, որ ականանետից հարվածներ է հասցրել Գազայի Զեյթուն թաղամասից արևելք գտնվող «Նեթզարիմ միջանցքում» տեղակայված իսրայելական ռազմական հրամանատարական կետի և մեքենաների ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել է առնվազն երկու իսրայելցի զինվոր։

Պատերազմը սկսվել է, երբ ԱՄՆ-ում ու Եվրոպական միությունում ահաբեկչական կառույց ճանաչված «Համաս»-ը 2023 թվականի հոկտեմբերի 7-ին հարձակվել է հրեական ավանների վրա՝ սպանելով մոտ 1200 և պատանդառելով մոտ 250 իսրայելցու:

Իսրայելի պատասխան գործողությունների հետևանքով զոհվել է շուրջ 37.5 հազար մարդ, այդ թվում` կանայք և երեխաներ: Մեծ թվով երկրներ պահանջում են Իսրայելից դադարեցնել ռազմական գրոհները:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իսրայելական առաջխաղացումը Գազայում շարունակվում էՑԱԽԱԼ-ն ու «Համաս»-ը՝ ՄԱԿ-ի սև ցուցակումՄԱԿ-ի ԱԽ-ն ընդունեց Գազայի հատվածում հրադադարի մասին ԱՄՆ բանաձևըԳազայում առնվազն 37 հազար 174 մարդ է զոհվել