Գերմանիայի իրավապահները Ֆրանկֆուրտում ձերբակալել են լրտեսության մեջ կասկածվող երեք անձանց: Ենթադրյալ լրտեսներին ձերբակալել են այս չորեքշաբթի օրը:
Դաշնային դատախազության տվյալներով՝ կասկածյալները Ռուսաստանի, Հայաստանի և Ուկրաինայի քաղաքացիներ են: Նրանց անունները չեն հրապարակվել:
Այսօր նրանք առաջին անգամ կանգնել են դատարանի առաջ: Դատարանը վճռել է, որ կասկածյալները կշարունակեն մնալ կալանքի տակ:
«Երեք մեղադրյալներն օտարերկրյա գաղտնի ծառայության պատվերով շրջագայել են Գերմանիայի տարածքում և փորձել են տեղեկություններ հայթայթել Ուկրաինայից մի քաղաքացու մասին, ով այժմ Գերմանիայում է գտնվում», - ասվում է իրավապահների հաղորդագրությունում: