Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լյովա Սարգսյանի հետ փոխկապակցված անձ, «Պոլի-Տրանսպորտ» ընկերության տնօրեն Գևորգ Վարդանյանից, հօգուտ Հայատանի կբռնագանձվի Վահագնի թաղամասում գտնվող առանձնատունը, շարժական գույքեր, ավելի քան 17 մլն դրամ, բաժնեմասեր, հաղորդում են Դատական դեպարտամենտից։
Սա ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով առաջին վճիռն է՝ ոչ հաշտության հիմքով։ Նախորդ վճիռները եղել են հաշտության համաձայնության հիման վրա։
Ըստ հաղորդման՝ վճիռն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից 1 ամիս հետո և կարող է բողոքարկվել Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան՝ հրապարակման պահից 1 ամսյա ժամկետում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Օրենքի ընդունումից երեք տարի անց կայացվել է ապօրինի գույքի բռնագանձման գործով առաջին վճիռը