«Առաջարկում ենք 100 օրվա մեջ կազմակերպել Հայաստանի ԵՄ անդամակցության հանրաքվե». Արամ Սարգսյան

Արամ Սարգսյան, արխիվ

Հայաստանի Եվրամիության անդամակցության հարցով հանրաքվե անցկանելու խորհրդարանական լսումների ժամանակ 4 քաղաքական ուժերի և իրենց աջակցող կազմակերպությունների անունից՝ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյան այսօր հորդորեց Հայաստանի իշխանություններին եռամսյա ժամկետում կազմակերպել հանրաքվե։

Սարգսյանը պնդեց՝ պահը հենց հիմա է՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը հայտարարել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանի օրենսդիրները նախագահին դիմել են Միլլի Մեջլիսի արտահերթ ընտրություններ անցկացնելու առաջարկով

«Բոլորդ լավ գիտեք, որ արտախորհրդարանական ընտրությունների ժամանակ հռետորաբանությունը կտրուկ չորանալու է։ Սկսկելու են ագրեսիվ կոչեր։ Ադբեջանին արտաքին թշնամի է պետք՝ քվե հավաքելու համար, ո՞վ է այդ արտաքին թշնամին՝ մենք։ Ալիևը էդ հռետորաբանությունն օգտագործելու է ինչքան քեֆը տա, իսկ Ռուսաստանի կողմից դա խրախուսվելու է», - ասաց Սարգսյանը։

Շեշտելով, որ Հայաստանի իշխանությունն էլ չի բացառում, որ Ադրբեջանը COP 29-ից հետո կդիմի ռազմական ագրեսիայի Հայաստանի դեմ՝ Արամ Սարգսյանը հարցրեց, թե ի՞նչ է արվում դա թույլ չտալու համար։

Որպես լուծում, քաղաքական գործիչն առաջարկում է ԵՄ անդմակցության հարցով հանրաքվե անցկացնել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանյան չորս կուսակցություն կառավարությանը կոչ է անում հանրաքվե կազմակերպել Եվրամիությանն անդամակցելու հարցով


Ըստ Արամ Սարգսյանի՝ ԵՄ անդամակցության հայտ ներկայացրած Հայաստանը միանշանակ ավելի անվտանգ ու ապահով է լինելու արտաքին քաղաքական ճնշումներին, քան այսօր է։

«Կասկած չունեմ, որ դա առատաձեռն կփոխհատուցվի մեզ՝ ինչպես սպառազինության, անվտանգության, այնպես էլ տնտեսության զարգացման և ներդրումների առումով։ Իշխանությունը ինձ հարգի ու ակնաջալուր լինի, այդ ընտրությունները կանի սեպտեմբերի 21-ին, ինչպես 1991-ի սեպտեմբերի 21-ին արեցինք անկախության հանրաքվե», - ասաց Սարգսյանը։

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանն էլ խորհրդարանի ամբիոնից կախեց ԵՄ դրոշը։

Նիստը վարող Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն, ի պատասխան, հայտարարեց, որ «Բաբաջանյանն Ազգային ժողովի ամբիոնից կախել է ԵՄ դրոշը, ինչը խնդիր չէ, բայց Հայաստանի խորհրդարանում պետք է լինի Հայաստանի դրոշը»։

«Տեղի ունեցավ քաղաքական ակցիա, որը կարող էր և չլինել», - շեշտեց Եղոյանը։

Արման Եղոյան, արխիվ

Ամիսներ առաջ Հայաստանի վարչապետն, անդրադառնալով Եվրոպական խորհրդարանի ընդունած Հայաստանի վերաբերող բանաձևին, հայտարարել էր՝ ԵՄ-ի անդամակցության թեկնածու դառնալու հարցը հանրային քննարկման առարկա պետք է դառնա։

Հայաստանյան իշխանություններն ամենաբարձր՝ վարչապետի մակարդակով բազմիցս հայտարարել են, որ Երևանը պատրաստ է մոտենալ Եվրամիությանն այնքան, որքան Միությունը թույլ կտա։ Բայց, կառավարությունից երբևէ ուղիղ չեն ասել, որ ցանկանում են եվրոպական ընտանիքի անդամ դառնալ։ Ազգային ժողովի խոսնակն էր միայն ամիսներ առաջ հայտարարել, որ Երևանը պատարաստ է ԵՄ անդամակցության թեկնածու դառնալ։

Հայաստանյան արևմատամետ չորս կուսակցությունները՝ «Հանրապետություն» կուսակցությունը (նախագահ Արամ Սարգսյան), «Հանուն Հանրապետության» կուսակցությունը (նախագահ Արման Բաբաջանյան), Քրիստոնյա-ժողովրդավարական կուսակցությունը (նախագահ Լևոն Շիրինյան) և Հայաստանի եվրոպական կուսակցությունը (նախագահ՝ Տիգրան Խզմալյան), կառավարությանը կոչ են անում առաջիկա ամիսների ընթացքում հանրաքվե կազմակերպել Եվրամիությանն անդամակցելու հարցով։ Որևէ վերպետական կառույցի կամ միության անդամացկելու համար հանրաքվե անցկացնելը Հայաստանի 2015-ին ընդունված Սահմանադրության պահանջն է։

Your browser doesn’t support HTML5

ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվեն էապես կզսպի Ադրբեջանի հնարավոր ագրեսիան. Արման Բաբաջանյան