Բուլղարիայի խորհրդարանի նախագահ է ընտրվել հայուհի Ռայա Նազարյանը

Բուլղարիայի խորհրդարանը

Բուլղարիայի խորհրդարանի նախագահ է ընտվել էթնիկ հայ Ռայա Նազարյանը։ Այսօր կայացած քվեարկության արդյունքում նա մրցակից երեք կուսակցությունների թեկնածուներից ավելի շատ ձայներ է ստացել։

The Sofia Globe պարբերականը հայտնում է, որ Նազարյանի օգտին քվեարկել է 131 պատգամավոր, դեմ՝ 66-ը, ձեռնպահ է մնացել 39 պատգամավոր։

38-ամյա Նազարյանը ծնվել է Վառնայում։ Նա մասնագիտությամբ իրավաբան է։

Ռայա Նազարյանը Բոյկո Բորիսովի գլխավորած GERB-United Democratic Forces դաշինքի թեկնածուն էր։

Եվրախորհրդարանի ընտրություններին զուգահեռ Բուլղարիայում անցկացված խորհրդարանական ընտրություններում հաղթել է նախկին վարչապետ Բոյկո Բորիսովի աջ-կենտրոնամետ GERB կուսակցությունը, բայց ձայները բավարար չեն կառավարությունը միայնակ ձևավորելու համար։