Վրաստանի նախագահը չի ստորագրում պաշտպանության նախկին նախարարին ՆԱՏՕ-ում դեսպան նշանակելու մասին կառավարության ներկայացրած առաջարկը։ Այս մասին Ջուանշեր Բուրչուլաձեն հայտարարել է Mtavari հեռուստաընկերության հետ զրույցում։
Բուրչուլաձեն դժվարացել է նշել պատճառը, պնդելով, որ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվել է ստորագրել նաև այլ դեսպանների նշանակման առաջարկները։
Այդ իսկ պատճառով, ըստ Վրաստանի իշխող թիմի ներկայացուցչի, երկրի ԱԳՆ-ն մինչև ընտրություններ կասեցրել է նոր դեսպանների նշանակման գործընթացը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վրաստանի խորհրդարանը հաղթահարեց նախագահի վետոն