Վախճանվել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության տնօրեն Դելուարը

Քրիստոֆ Դելուարը, արխիվ:

Փարիզում 54 տարեկանում մահացել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության գլխավոր տնօրեն Քրիստոֆ Դելուարը։ Այս մասին հայտնել է BFMTV հեռուստաալիքը։

Դելուարն աշխատել է ֆրանսիական հեռուստատեսությունում, Le Point ամսագրում և ղեկավարել է լրագրողների վերապատրաստման կենտրոնը։

2012 թվականից Դելուարը ղեկավարել է «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը:

Ըստ ֆրանսիական աղբյուրների, Քրիստոֆ Դելուարը մահացել է օնկոլոգիական հիվանդության հետևանքով: