Դանիան, Հունաստանը, Պակիստանը, Պանաման և Սոմալին նախօրեին երկու տարի ժամկետով ընտրվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամներ։
Նորընտիր անդամներն իրենց նոր պարտականություններին կանցնեն 2025 թվականի հունվարի 1-ից, իսկ լիազորությունները կավարտվեն 2026 թվականի դեկտեմբերի 31-ին:
Նորընտիր անդամները կփոխարինեն Էկվադորին, Ճապոնիային, Մալթային, Մոզամբիկին և Շվեյցարիային:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական մյուս հինգ անդամներն են Ալժիրը, Գայանան, Մոզամբիկը, Կորեայի Հանրապետությունը և Սլովենիան:
ՄԱԿ Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներն են Ամերիկայի Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը և Չինաստանը: Այդ հինգ պետություններից յուրաքանչյուրն ունի Անվտանգությամն խորհրդի բանաձևերի վրա վետո սահմանելու իրավունք: