Վրաստանի պաշտոնյաների նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները չեն փոխի իշխանության դիրքորոշումն օտարերկրյա գործակալների մասին ընդունված օրենքի վերաբերյալ: Այս մասին հայտարարել է «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։
«Պատժամիջոցները չեն փոխի մեր որոշումը, երբ խոսքը երկրի շահերի, երկրի ապագայի մասին է, պատժամիջոցներից ոչ ոք չի վախենում», - ասել է Կալաձեն:
Նա նշել է նաև, որ ծանուցում չի ստացել այն մասին, թե արդյոք ինքն անձամբ ընդգրկված է պատժամիջոցների ցուցակում:
Կալաձեն Վաշինգտոնի որոշումն անվանել է «անլուրջ և ժպիտ առաջացնող»։ Նրա խոսքով՝ վերջին անգամ ինքը եղել է ԱՄՆ-ում, երբ 2000-ականներին խաղացել է «Միլան» ֆուտբոլային ակումբում, և Ամերիկա ևս մեկ անգամ մեկնելու ցանկություն չունի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ԱՄՆ-ը վիզային սահմանափակումներ է մտցնում Վրաստանի մի քանի տասնյակ քաղաքացիների համարՎրաստանի խորհրդարանի խոսնակը դավաճաններ է համարել ԱՄՆ-ի Ներկայացուցիչների տան լսումներին մասնակցած վրացիներինԿոբախիձե․ «Որևէ մեկն աշխարհում իրավունք չունի հրահանգներ տալ Վրաստանին»