Հայկական կողմն պատրաստակամ է կառուցողական և ինտենսիվ աշխատել՝ առաջիկա մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրն ամբողջացնելու և ստորագրելու ուղղությամբ, այսօր հայտարարել է Հայաստանի արտգործնախարարությունը՝ նշելով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագիրը բավականաչափ հասունացած է ստորագրման համար։
«Համարում ենք, որ Կողմերի բոլոր մտահոգությունները փարատելու ամենահստակ և ուղիղ ճանապարհը հենց Համաձայնագրի ստորագրումն է, որով երկարաժամկետ խաղաղության էջ կբացվի Հայաստանի և Ադրբեջանի միջև», - ասված է հայտարարությունում։
Երևանն ու Բաքուն երկու տարում խաղաղության պայմանագրի նախագծի 9 խմբագրություն են փոխանակել։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Երևանի վերջին առաջարկը ստանալուց հետո ասաց, թե «ավելի քիչ հարցեր են բաց մնում», «որոշ կետերում դրական դինամիկա ենք նկատում»՝ առանց մանրամասներ փոխանցելու։
Սակայն Բայրամովի հայտարարությունից մեկ օր անց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շեշտեց՝ եթե Հայաստանի Սահմանադրությունը չփոփոխվի, խաղաղության պայմանագրի կնքումն ուղղակի անհնար է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀՀ Սահմանադրությունը և նրա փոփոխությունները Հայաստանի ներքին գործն են․ Երևանի արձագանքը Բաքվին ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյան. Խաղաղության պայմանագրի շուրջ որոշակի խնդիրներ կան, բայց աշխատանքը շարունակվում է