Բուլղարիա աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր այցելել է Պլովդիվ քաղաքում բացված «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես։
Պաշտպանության նախարարության լրատվական վարչության հաղորդագրության համաձայն՝ Պապիկյանը մասնակցել է ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը:
Այնուհետև նախարարը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել սպառազինության ներկայացված ցուցանմուշներին, զրուցել ռազմարդյունաբերական մի շարք ընկերությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ։
Ցուցահանդեսի շրջանակում Հայաստանի պաշտպանության նախարարը նաև կարճատև զրույց է ունեցել Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի հետ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Սուրեն Պապիկյանը մեկնել է ԲուլղարիաՊապիկյանը համագործակցության հարցերի շուրջ քննարկումներ է ունեցել մի քանի երկրների նախարարների հետ