Երևանը պատասխանել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի վերջին առաջարկներին

Հայաստանը պատասխանել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի վերջին առաջարկներին՝ ուղարկելով լրամշակված 9-րդ խմբագրությունը, «Ազատությանը» հայտնեց ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:

Երևանը խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները ստացել էր ապրիլի վերջին, դրանից հետո էլ՝ մայիսի 11-ին հանդիպեցին արտգործնախարարները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանն ու Բաքուն պայմանավորվել են շարունակել բանակցությունները հարցերի շուրջ, որտեղ կան տարաձայնություններ