Դաշնակցական պատգամավորի նկատմամբ բռնության փաստով քրեական գործ է հարուցվել

Ցուցարարները և ոստիկանները, Երևան, մայիս, 2024.

Անցած շաբաթ դաշնակցական պատգամավոր Աշոտ Սիմոնյանին կարմիրբերետավորների կողմից բռնության ենթարկելու վերաբերյալ բողոքից հետո քրեական գործ է հարուցվել։

Գլխավոր դատախազությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ գործը հարուցվել է պաշտոնատար անձի կողմից բռնություն գործադրելու միջոցով ծառայողական լիազորություններն անցնելու կամ չարաշահելու հոդվածով։ Մեղադրյալներ, սակայն, դեռ, չկան։ Հայտնի է միայն, որ Ներքին գործերի նախարարությունը ծառայողական քննության արդյունքում դադարեցրել էր միջադեպին մասնակից ոստիկաններից մեկի լիազորությունները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Դաշնակցական պատգամավորին կարմիր բերետավորների կողմից բռնության ենթարկելու մասին հաղորդումը ՔԿ-ն այսօր է ստացելՊատգամավորի հետ միջադեպի առնչությամբ դադարեցվել են ոստիկանի լիազորությունները