Կայացել է Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ:

Մակրոնը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով:

Վարչապետը նախագահ Մակրոնին շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի և բարեմաղթանքների, ինչպես նաև Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների զարգացման գործում իր ունեցած բացառիկ ներդրման համար:

Այսօր ավելի վաղ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Փաշինյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ իր ծննդյան կապակցությամբ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ