Միրզոյանի հետ ՔՊ խմբակցության հանդիպմանը քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Լուսանկարը՝ ԱԺ պաշտոնական կայքից

Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացն է քննարկվել արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ Ազգային ժողովի իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության այսօր կայացած հանդիպման ժամանակ:

Խորհրդարանի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ ԱԺ-ում կայացած հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ:

Այլ մանրամասներ պաշտոնական հաղորդագրությունը չի փոխանցում:

Միրզոյանի և իշխանական խմբակցության հանդիպումը նախապես ծրագրված էր:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լարված իրավիճակ՝ ԱԳՆ շենքի մոտ. կան տասնյակ բերման ենթարկվածներ Արարատ Միրզոյանը ժամանեց խորհրդարան՝ հանդիպելու ՔՊ-ի հետ Ադրբեջանը և Հայաստանը մոտ են խաղաղությանը․ Ամիրբեկով Խաղաղության պայմանագրի համաձայնեցված հատվածներում արդեն իսկ կա հղում Ալմա-Աթայի հռչակագրին. Փաշինյան