Թբիլիսիում Իսրայելի դեսպանը զարմանք է հայտնել Իրանի նախագահի հուղարկավորությանը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի ներկայության կապակցությամբ:
«Ինձ զարմացրել է, որ Իրանի նախագահի և արտգործնախարարի թաղման արարողությանը ներկա են եղել Վրաստանի վարչապետն ու արտգործնախարարը», - Interpressnews գործակալությանն ասել է դեսպան Հադաս Մեյցադը։
Պաշտոնական Թբիլիսին դեռևս չի արձագանքել Իսրայելի դեսպանի հայտարարությանը:
Ուղղաթիռի վթարի հետևանքով զոհված Իրանի նախագահի , արտգործնախարարի և մյուս պատշոնյաների հուղարկավորությանը մասնակցել են նաև Հայաստանի, Ադրբեջանի վարչապետերը, ՌԴ Պետդումայի խոսնակը, Բելառուսի վարչապետը, Տաջիկստանի, Թունիսի նախագահները, Իրաքի, Պակիստանի, Կատարի վարչապետերը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Իրանը հրաժեշտ է տալիս նախագահ ՌայիսիինԻրանում մեկնարկել են նախագահի և մյուս զոհերի հուղարկավորության արարողությունները