Օվերչուկ․ Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրում որևէ խնդիր չկա

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկ, արխիվ

«Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրում որևէ խնդիր կամ ընդհատում չկա», - պատասխանելով ТАСС գործակալության թղթակցի հարցին՝ այսօր հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Բացարձակապես որևէ խաթարում չկա, «Վերին Լարսը» բնականոն գործում է, տնտեսությունում որևէ խնդիր չկա», - ասել է փոխվարչապետը՝ մեկնաբանելով հայ-ռուսական հարաբերություններում վերջին շրջանում արձանարգրված զարգացումները, մասնավորաբար Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի՝ խորհրդակցությունների նպատակով հետկանչի մասին տեղեկությունները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լավրով. Դեսպանները պարբերաբար գալիս են խորհրդակցությունների Ռուսաստանի դեսպանին Մոսկվա կանչելը ռուսական կողմի որոշումն է. ԱԳՆ Հայաստանում Ռուսաստանի դեսպանը կանչվել է Մոսկվա խորհրդակցությունների