Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղևորվել է աղետի գոտի, հայտնում է նրա մամուլի քարտուղարը։
Նազելի Բաղդասարյանի փոխանցմամբ՝ Փաշինյանն առավոտյան աշխատավայրում լսել է հեղեղումների հետևանքների մասին ՆԳՆ և ՏԿԵՆ զեկույցները և ուղեւորվել աղետի գոտի։
Առաջացած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով ձևավորվել է օպերատիվ շտաբ։
Առավոտյան հաղորդվեց, որ Դեբեդ գետի վարարած ջրերը դուրս են եկել հունից, կան փլուզումներ և փակ ճանապարհներ, նախնական տեղեկություններով՝ մեկ զոհ։
«Ազատության» թարմացվող լրահոսը՝ այստեղ
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Տարհանվել է 232 քաղաքացի ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 3 զոհ, 2 անհետ կորած Լոռիում ու Տավուշում հեղեղների հետևանքով. ինչ է հայտնի