Ամերիկացի կինոռեժիսոր Շոն Բեյքերի «Անորա» ֆիլմը, որում նկարահանվել են նաև հայ դերասաններ Կարեն Կարագուլյանը և Վաչե Թովմասյանը, այսօր արժանացել է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակին, հաղորդում են միջազգային լրատվամիջոցները:
Ֆիլմը Բրուկլինի էրոտիկ պարուհու մասին է, որն ամուսնանում է ռուս օլիգարխի որդու հետ:
«Ոսկե արմավենու ճյուղը» Կաննի կինոփառատոնի ամենահեղինակավոր մրցանակն է: «Անորա»-ն նաև այս մրցանակը նվաճած առաջին ամերիկյան ֆիլմն է 2011 թվականին դրան արժանացած՝ Թերընս Մալիքի «Կյանքի ծառ» կինոնկարից հետո: