Ռուսական ուժերի՝ Խարկովի հիպերմարկետին հարվածելուց հետո Զելենսկին Պուտինին խելագար է անվանել

Ուկրաինա - Խարկովի հիպերմարկետին ռուսական ուժերի հասցրած հարվածի հետևանքները, 25-ը մայիսի, 2024թ.

Մայիսի 25-ի ցերեկը ռուսական ուժերը հարվածել են Խարկովի «Էպիցենտր» հիպերմարկետին։ Այդ պահին այնտեղ 200 մարդ է գտնվել։ Առաջին տեղեկություններով հաղորդվում է առնազն 2 զոհի, 20 տուժածի մասին։ Հիպերմարկետի 11 աշխատակիցների հետ դեռ չի հաջողվում կապ հաստատել։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ռուսական ուժերի այդ ավիահարվածի մասին ասել է, թե դա ռուսական խելահեղության դրսևորում է։ «Այլ կերպ դա չի կարելի անվանել։ Միայն այնպիսի խելագարներ, ինչպիսին է Պուտինը, ունակ են սպանել և ահաբեկել մարդկանց այդպիսի ստորությամբ», - հայտարարել է Զելենսկին իր տեսաուղերձում՝ Արևմուտքին կրկին կոչ անելով հակաօդային պաշտպանության համակարգեր տրամադրել Ուկրաինային։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի անդամներին կոչ է արել Կիևին թույլատրել իրենց մատակարարած զենքով հարվածել ՌԴ տարածքի ռազմական թիրախներին Վերջին 24 ժամվա ընթացքում ռուսական զորքերը գնդակոծել են Ուկրաինայի ինը մարզ. կան զոհեր և վիրավորներՌուսական կողմը հերթական հրթիռային հարվածն է հասցրել Խարկովի ուղղությամբ, 7 մարդ զոհվել է