Ֆրանսիայի անդրծովյան տարածք խաղաղօվկիանոսյան արշիպելագ Նոր Կալեդոնիայից ֆրանսիացիների ու նորզելանդացիների խմբեր են հեռացել ուրբաթ երեկոյան տեղի ունեցած միջադեպից հետո, երբ ոստիկանի կրակոցից 48-ամյա տեղացի տղամարդ է սպանվել։
Ըստ դատախազության հաղորդագրության՝ ոստիկանության սպան ատրճանակն օգտագործել է, երբ 15 հոգի հարձակվել են իր և գործընկերների վրա։ Իրավապահները հետաքննություն են անցկացնում։
Այդպիսով՝ Նոր Կալեդոնիայում անկարգությունների հետևանքով զոհերի թիվը հասավ 7-ի։
Միջադեպը տեղի է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի այցից մեկ օր անց։
Reuters-ը, վկայակոչելով տեղի աղբյուրները, հաղորդում է, որ երեկվա միջադեպից հետո Նոր Զելանդիայի ռազմաօդային ուժերի օդանավով մի խումբ ֆրանսիացիներ ու նորզելանդացիներ հեռացել են մայրաքաղաք Նումեայից։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Մակրոնը մեկնում է Նոր Կալեդոնիա Փարիզը Բաքվին մեղադրում է Նոր Կալեդոնիայում անկարգություններ հրահրելու համար