ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերատեսչությունը դադարեցրել է սննդի, ջրի և այլ մարդասիրական օգնության բաշխումը Ռաֆահում՝ իսրայելական բանակի շարունակվող ռազմական գործողությունների պատճառով։
UNRWA-ի ներկայացուցիչների X -ում հրապարակած հայտարարության համաձայն՝ ռազմական գործողությունների պատճառով սննդի բաշխումն անվտանգ չէ ինչպես աշխատակիցների, այնպես էլ տեղի բնակիչների համար։ Բացի այդ, մարտերը բարդացնում են մարդասիրական օգնության նոր մատակարարումները, հետևաբար ՄԱԿ-ը որոշում է կայացրել փակել օգնության բաժանման կետն ու պահեստը։
Իսրայելը, անտեսելով դաշնակիցների հորդորները, մայիսի 6-ին ցամաքային գործողություն սկսեց փախստականներով բնակեցված Ռաֆահում։ Ըստ իսրայելցի զինվորականների, 900 հազար պաղեստինցի է լքել Եգիպտոսի սահմանին գտնվող այդ քաղաքը ՝ վերադառնալով դեպի հյուսիսային շրջաններ։
Գազայի հատվածում հումանիտար իրավիճակը շարունակում է ծայրաստիճան լարված մնալ, խաղաղ բնակչությունը լիովին կախված է արտաքին օգնությունից և գտնվում է սովի շեմին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Նեթանյահուն հայտարարել է, որ Ռաֆահի գործողությունը շատ հարցեր կլուծի Կոչ ենք անում Իսրայելին Ռաֆահում ցամաքային գործողություն չիրականացնել. ԲորելԱՄՆ-ը սպառազեն չի տրամադրի Իսրայելին, եթե Ռաֆահը հարվածի ենթարկվի