Կնորոգվեն Ոսկեպարի Սբ. Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը. ԿԳՄՍՆ

Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցին, արխիվ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ վերանորոգվելու են Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը:

Նախարարության «Պատմամշակութային-արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետները հերթական շրջայցն են կատարել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի հուշարձաններ՝ ընթացիկ մշտադիտարկումներ կատարելու նպատակով։ Մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ Ոսկեպարի Սբ. Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը խիստ քայքայված են, ծածկասալերը՝ մաշված և վնասված, մթնոլորտային տեղումների արդյունքում առաջացած խոնավությունը ներթափանցում է եկեղեցի, ասված է ԿԳՄՍՆ լրատվական վարչության հաղորդագրությունում:

Մշտադիտարկման արդյունքերի ամփոփումից հետո կազմվել են եկեղեցու տանիքածածկերի նորոգման գիտանախագծային փաստաթղթերը։ Սահմանված կարգով դրանք հաստատելուց և փորձաքննելուց հետո կհայտարարվի աշխատանքների իրականացման մրցույթը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ոսկեպարից Բաղանիս տանող ճանապարհը շարունակում է փակ մնալՏավուշի մարզպետը Կիրանցում հանդիպեց գյուղացիների հետ, ինչից հետո նրանք բացեցին ճանապարհըՈստիկանները թույլ տվեցին բարձրանալ Ոսկեպարի եկեղեցիՏավուշի թեմի առաջնորդին ևս չթույլատրեցին մոտենալ Ոսկեպարի եկեղեցուն«Show must go on». Տավուշից պատասխանում են վարչապետին